Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՄԻԵԴ որոշումը չի փոխում ԼՂ բանակցությունների ձևաչափը

ՄԻԵԴ որոշումը չի փոխում ԼՂ բանակցությունների ձևաչափը
19.06.2015 | 12:21

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը չի փոխում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագհ Ջեյմս ՈՒոռլիքը՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումները երկու նախադեպային գործերով՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի»:
Հարցին, թե ՄԻԵԴ որոշումը չի՞ պարունակում ձևակերպումներ, որոնք վտանգավոր են ԼՂ բանակցային գործընթացի համար, մեկնաբանելով Բաքվի հայտարարությունները, որ այդ որոշումը «առաջին դատական, իրավաբանական պարտադիր փաստաթուղթն է, որը հաստատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացիան», Ջեյմս ՈՒոռլիքը արձագանքել է. «Համանախագահները հանձնառություն ունեն աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: ՄԻԵԴ-ի որոշմամբ չի փոխվում ոչ այս դիրքորոշումը, ոչ էլ կարգավորման շուրջ աշխատելու կողմերի պատրաստակամությունը»:

Դիտվել է՝ 1365

Մեկնաբանություններ